ՔՊ-ական Գևորգ Պապոյանը «խառնել» է Հայաստանն ու Ադրբեջանը

ՔՊ-ական Գևորգ Պապոյանը «խառնել» է Հայաստանն ու Ադրբեջանը

ՔՊ թեկնածուները դադարեցրել են քարոզարշավը. ՏԻՄ ընտրություններն այս պահի դրությամբ չեն հետաձգվել: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գևորգ Պապոյանը: 

Նրա խոսքով՝ ՔՊ թեկնածուների համար կարևորը պետությանն օգուտ տալն է. «Մեր թեկնածուները քարոզչություն անելու ժամանակ չեն ունեցել, նրանց համար կարևորը պետությունն է, ոչ թե կընտրվեն, թե՝ ոչ»: 

Եռաբլուրի տարածքը փոքր քաղաքի վերածած ու զոհվածների ծնողներին կարմիր բերետավորների ուժերով գետնին տապալող ու քարշ տվող թիմը խոսում է պետությանն օգուտ տալու մասին: Պապոյանին պետք է հարց ուղղել՝ պետությանն օգուտ տալու մասին խոսելիս ՔՊ-ականը նկատի ունի Հայաստանը, թե՞ Ադրբեջանը:

Հայաստանն ու Արցախը դեպի վերջնական հայաթափում տանող ՔՊ-ականները ցանկանում են հաղթել ՏԻՄ ընտրություններում. բարդ է պատկերացնել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր այսքանից հետո պետք է քվեարկեն Փաշինյանի կուսակցության օգտին: Սա ասում է Գևորգ Պապոյանը, ում անգամ սեփական բակում չեն ճանաչում և եթե չլիներ 2018թ.-ի պետական հեղաշրջումը, Պապոյանը երբեք չէր հայտնվի ԱԺ դահլիճում ու միայն սելֆի կաներ ԱԺ շենքի ֆոնին Բաղրամյան փողոցից:

Այսօր ՔՊ-ականը հայտարարում է, որ ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվում, սակայն իշխանության ճամբարի թեկնածուները դադարեցրել են քարոզարշավը: Պարզ է, որ ՀՀ քաղաքացիները, հարյուրավոր զոհված զինվորների ծնողները մարզերում կարող են ինքնադատաստան տեսնել հայրենիքը մաս-մաս թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնող ՔՊ-ական թեկնածուների նկատմամբ: 

Պապոյանն ու ՔՊ-ականները պետք է գիտակցեն՝ ՔՊ-ի հայակործան դարաշրջանը, քաղաքական էջն այլևս փակ է: Նրանք պետք է օր առաջ հրաժարական ներկայացնեն և թույլ տան նոր իշխանություններին փրկել Արցախն ու Սյունիքը:

Վահրամ Բագրատյան