Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կլինի Վիեննայում

Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կլինի Վիեննայում

Հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում։

Կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս։

Նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։