Ավելի քան 37,5 մլն դրամ է հատկացվել դատավորներին՝ զենքից օգտվել սովորեցնելու համար

Ավելի քան 37,5 մլն դրամ է հատկացվել դատավորներին՝ զենքից օգտվել սովորեցնելու համար

Դատական դեպարտամենտը Ոստիկանության կրթահամալիրի հետ մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել, որի համաձայն՝ կրթահամալիրը պետք է անվտանգության ոլորտում ուսուցման ծառայություն մատուցի։ Զենքի տիրապետման և օգտագործման դասընթացները կազմակերպվելու է ոստիկանության կրթահամալիրում՝ առավելագույնը 954 դատական կարգադրիչների համար։

Որպես հիմք՝ ներկայացվել է դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության 2018թ-ի նոյեմբերի 1-ի N 1222-Ն որոշումը։

Համաձայն պայմանագրի՝ դատական դեպարտամենտը Ոստիկանության կրթահամալիրին պետք է վճարի 37,587,600 դրամ։

Արմինե Նավոյան