Դիմում ենք բոլոր ուժերին՝ միացեք մեր սկսած պայքարին․ զոհվածների ծնողների հայտարարությունը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր միավորվել են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ներքո, այսօր հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր ուժերին՝ միանալ իրենց սկսած պայքարին։
«Միասին կասեցնենք պետականության անկումն ու ապահովենք Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու իրական զարգացումը։ Մենք հանգել ենք այն գիտակցմանը, որ ստեղծված իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով։ Ուստի մենք որոշել ենք սկսել ակտիվ պայքար՝ դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ, շարժիչ ուժ», - ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը, որը նաեւ «Որդիների կանչ» ՀԿ նախագահն է։
Վերջինս նշեց, որ պայքար են սկսում հանուն նրա, որ կասեցվի պետականության գահավիժումը եւ Հայաստանը դառնա զարգացած ու անվտանգ պետություն։
Մանրամասն՝ տեսանյութում