Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 12 դպրոցում դասապրոցես չի իրականացվում

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի 12 դպրոցում դեռևս դասապրոցես չի իրականացվում, այսինքն՝ 1245 աշակերտ զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այս մասին ասել է օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:
Այդ օրերին ռմբակոծությունների հետևանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցները, նաև Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր դպրոցներն ամբողջությամբ չեն աշխատել, այսինքն՝ դասապրոցես չի իրականացվել: 7072 աշակերտ չի հաճախել դպրոցներ, 897 երեխաներ չեն հաճախել մանկապարտեզներ և նախակրթարաններ:
«Այս պահի դրությամբ 12 դպրոցներում ևս դասապրոցեսներ չեն իրականացվում՝ նկատի ունենալով անվտանգության խնդիրները: 1245 աշակերտ չի հաճախում դպրոց»,-ասել է Սարգսյանը: