Նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով պաշտպանները վերաքննիչ բողոք է ներկայացվել

Նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով պաշտպանները վերաքննիչ բողոք է ներկայացվել

2020 թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա  զանգվածային անկարգությունների գործով դատապարտված Անրրի Սեդոյանի եւ Կարեն Մարությանի գործով պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացվել։

Նշենք, որ այս տարվա հունիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Կարեն Մարությանին դատապարտել է 6 , իսկ Անրրի Սեդոյանին՝ 3 տարվա ազատազրկման։ Կարեն Մարությանը եւ Անրրի Սեդոյանը մեղադրվում էին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում բազմաթիվ անձանց հետ գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Մեղադրանքում նաեւ նշվում է, որ   Կարեն Մարությանը Անրրի Սեդոյանի  հետ նախնական համաձայնության գալով՝  ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ  ապօրինի մուտք գործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն է կատարել։

Անրրի Սեդոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը  հայտնել է, որ տեսանյութերից պարզ երեւում է, որ այնտեղ զանգվածային անկարգություն չկա, խումբ է եղել։ Իսկ  իրավակիրառական պրակտիկայում խմբի կազմում զանգվածային անկարգության եզրույթ չկա։ Կարեն Մարությանի պաշտպան Գարիկ Գալիկյանը եւս պահանջում է արդարացնել նրան։