Նիկոլ Փաշինյան, ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները

Նիկոլ Փաշինյան, ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները

Նիկոլ Փաշինյան, հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Փաշինյանն ինքն իրեն անկյուն է մտցրել։ Մեկ ասում է՝ թող նախկին ղեկավարները գան բանավեճի։ Մեկ հրաժարվում է Աշոտյանի ու Օսկանյանի հետ բանավեճից։ Մեկ ասում է՝ բանավիճելու բան չունեմ։ ՀՀԿ-ն մի քանի անգամ պահանջել է նրանից հրապարակել բոլոր փաստաթղթերը։

Ավելին. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2022-ի ապրիլի 23-ին լրագրողներին առաջարկել է պահանջել Նիկոլից հրապարակել 2019-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից իրեն առաջարկված փաթեթը։

Նիկոլը դա չարեց։

ՀՀԿ-ի անունից ես պահանջել ու պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։ Թող հրապարակի, որ հասարակությունը համոզվի, թե ինքը ինչպես է բերել պատերազմ ու հանձնել Արցախը։

Սա է մեր պահանջը, Նիկոլ։ Հրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը։ Մնացածը զավզակություն է։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով