ՀԲՊՄՖ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալ:
Մրցաշարի հաղթող են դարձել 67 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը: Այս մասին հայտնում է ՀԲՊՄՖ մամուլի ծառայությունը:
Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի բռնցքամարտիկներ: Հայաստանը ներկայացված էր 2 բռնցքամարտիկով: