Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, հայտնում է գերատեսչության Հանրային կապերի բաժինը:
Մասնավորապես՝
• Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ:
Իսկ ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանը։
Վարդապետյանի հրամանում նշվում է․ «Հրամայում եմ Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հիշեցնենք, որ նշանակման օրվանից Աննա Վարդապետյանը կադրային փոփոխություններ է սկսել գերատեսչությունում։
Լիաննա Թորոսյան