ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.

«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասաց Փաշինյանը: