Պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից․ Աշոտյանի շնորհավորանքը որդուն՝ կալանավայրից

Պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից․ Աշոտյանի շնորհավորանքը որդուն՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։

Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։

Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։

3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել՝ գլուխդ բարձր։

Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։

Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։

Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։

Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում»։