Ֆրանսիան չկարողացավ հաղթել Ավստրիային. Ազգերի լիգա՝ Ա դիվիզիոն

Ֆրանսիան չկարողացավ հաղթել Ավստրիային. Ազգերի լիգա՝ Ա դիվիզիոն

Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 3-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Ավստրիայի ընտրանու հետ:

Առաջին խաղակեսում տանտերերից հաշիվը բացեց Վեյմանը։ 83-րդ րոպեին Մբապեն խփեց պատասխան գոլը:

Այս խաղից հետո Ավստրիայի հավաքականը 4 միավորով 2-րդն է: Ֆրանսիան 2 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը: