Հարցը՝ կգնանք զիջումների, թե չէ՞, տեղին չեմ համարում. Արթուր Հովհաննիսյան

Նախքան եռակողմ փակ հանդիպումը Ալիևը հայտարարել է, որ աջակցում է Զանգեզուրի միջանքի գաղափարին, հնարավո՞ր է միջանցքի հարցում Հայաստանը զիջումների գնա, կամ ճանապարհը վերահսկի Ռուսաստանը, նման հարց քննարկվե՞լ է ՔՊ ում. Այսպիսի հարց հնչեցվեց Աժ-ում ճեպազրույցների ժամանակ։ 

«Ադրբեջանի նախագահի կողմից նման արտահայտություն հնչեց, բայց Հայաստանի վարչապետի կողմից էլ հնչեց այդ արտահայտության պատասխանը, որով նա նկատեց, որ մենք առաջին անգամ ենք լսում, որ Ռուսաստանն աջակցում է Ալիևի կողմից հնչեցվող հայտարարություններին: Այո՛, բանակցային գործընթացի հետագա փուլերում, մենք կհասկանանք մեր մոտեցումները, և հարցը ՝ կգնանք զիջումների, թե չէ՞, տեղին չեմ համարում, որովհետև մեկ անգամ չէ, որ ասել ենք կաարմիր գիծ է և երեկա հանդիպման ընթացքում էլ դա հաստատվել է ևս մեկ անգամ»,- հարցին արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում