Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 16։30-ի սահմաններում Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 46-ամյա Անդրանիկ Դումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սոս Առաքելյանի վարած «Iveco» մակնիշի  բեռնատարը (մանիպուլյատոր): 

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետևանքով 3 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։