Պատմության այս օրը․ Բարեգործության միջազգային օր (լուսանկարներ)

Պատմության այս օրը․ Բարեգործության միջազգային օր (լուսանկարներ)

Պատմության մեջ յուրաքանչյուր օր առանձնանում է որևէ իրադարձությամբ, փաստով կամ տոնով։ Եվ այսուհետ  MediaHub.am-ն իր հետևորդներին է ներկայացնելու յուրաքանչյուր օրվա խորհուրդը։ 

Շարքի չորրորդ անդրադարձը նվիրված է բարեգործության միջազգային օրվան։ Այո՛, չեք սխալվում, նման տոն գոյություն ունի, այն էլ՝ միջազգայնորեն ճանաչված։

Տոնը հիմնվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում: Որոշումը հավանության է արժանացել 2013-ի մարտի 7-ին:

Նման տոն հիմնելու միջնորդությամբ հանդես է եկել Հունգարիան, իսկ ամսաթիվը նվիրված է Մայր Թերեզայի մահվան տարելիցին, որը 1979 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել: Հնդկաստանում նրա գործունեությունը խթան է հանդիսացել աշխարհում բարեգործության զարգացման եւ աղքատությունը վերացնելու համար:

Այս օրը, որպես ավանդույթ, ազմակերպվում են տարբեր միջոցառումներ, օրինակ՝ ռեստորաններից առաջացած հասույթն ուղղվում է բարեգործությանը, կարիքավորներին օգնություն է բաժանվում։ 2014 թվականին որպես բարեգործության խորհրդանիշ՝ Բուդապեշտում, Ալբանիայի դեսպանի հրամանով, կերտեցին Մայր Թերեզայի արձանը և այն նվիրեցին Բուդապեշտի քաղաքապետարանին։