Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը»․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը»․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը»՝ Ստամբուլում․ Սերբիայի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

«Իզուր չէ, որ հենց ուկրաինական կողմը մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո առաջարկեց բանակցություններ սկսել, մենք համաձայնեցինք։ Այդ բանակցությունները շարունակվեցին և դեռ շարունակվում են։ Հիմա դրանք կվերսկսվեն բառացիորեն այսօր կամ վաղը՝ արդեն կոնկրետ Ստամբուլում՝ մի շարք տեսակոնֆերանսներից հետո», - ասել է նախարարը։