Արաբկիրի թաղապետի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ

Արաբկիրի թաղապետի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ

Հակակոռուպցիոն դատարանը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ 30 միլիոն դրամ գրավ է կիրառել ու որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։

Նրա երկու տեղակալները կալանավորվել են։

Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։