Ո՞ւմ աճյունն է Ադրբեջանն օրերս փոխանցել Հայաստանին

Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։
«Աճյունը դուրս է բերվել Ներքին Հանդի ուղղությունից»,- նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։
Նարե Գնունի