Խաղաղության խաչմերուկը Հայաստանին ի՞նչ տնտեսական բարիքներ կպարգևի․ Խաչատրյանը՝ Քերոբյանին
ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մի շարք դիտարկումներ ներկայացրեց տնտեսության, ներդրումների մասին։
Խաչատրյանը նշեց, որ ներդրումների հոսքերի նվազում կա։
«Մի հարց էլ, պարոն Քերոբյան. դուք վերանայե՞լ եք, հաշվարկներ արե՞լ եք, թե խաղաղության խաչմերուկը Հայաստանին ինչ տնտեսական բարիքներ կպարգևի»,- ասաց Խաչատրյանը՝ հետաքրքրվելով տարածաշրջանի հետագա զարգացումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած ծրագրից։
Խաչատրյանի հարցումները արդյունքում բանավեճի առիթ դարձավ ՔՊ-ական պատգամավորների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում