Պուտինը 60-ամյակի առիթով շնորհավորել է Գրիգորի Լեպսին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 60-ամյակի առիթով շնորհավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գրիգորի Լոպեսին՝ մատնանշելով նրա մասնակցությունը հայրենասիրական եւ բարեգործական նածագծերին, հայտնում է Կրեմլի կայքը։
«Ձեզ իրավամբ համարում են տաղանդավոր երգիչ եւ կոմպոզիտոր, վառ, յուրօրինակ մարդ։ Այս ճանաչման հետեւում ինքդ քեզ եւ քո կոչման հանդեպ հավատն է, աշխատած տարիներն եւ անխոնջ ստեզծագործական որոնումը։ Եվ, իհարկե, կնշեմ ձեր գործուն մասնակցությունը պահանջված հանրային, բարեգործական, հայրենասիրական նախագծերին», - շնորհավորական ուղերձում նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը Լեպսին «առողջություն, ոգենշչում եւ լավագույնն» է մաղթել։