Իրավունքն այնպիսի բան է, որի պաշտպանությունը հայցելու առիթ բոլորն են ունենում իրենց կյանքում

Իրավունքն այնպիսի բան է, որի պաշտպանությունը հայցելու առիթ բոլորն են ունենում իրենց կյանքում

Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Բոլորին հայտնի «անվրեպ» կալանավորող մյուս դատավորներն, ի տարբերություն Մասիս Մելքոնյանի, իրենց թույլ չեն տալիս սահմանափակել պաշտպանական կողմի հարցերը քննիչին կամ դիրքորոշումների ներկայացումը: Մասիս Մելքոնյանն այդպիսի «ձևականությունների» հետևից ընկնողներից չի:

Պետք է հիշել, սակայն, որ իրավունքն այնպիսի բան է, որի պաշտպանությունը հայցելու առիթ բոլորն են ունենում իրենց կյանքում»: