Եթե քաղաքացիները պետությունից թաքցնելու բան չունեն... Թորոսյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման  գործընթացը, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023-ի եկամուտների համար։ Այսպիսով՝ Հայաստանում կներդրվի համընդհանուր հայտարարագրման համակարգ: 

Ըստ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ այս ծրագրի մեկնարկը վեց ամիս հետո է տրվելու, որը բավականին երկար ժամանակ է, և անհրաժեշտ է ժամկետները կրճատել ու ավելի շուտ ներդնել ծրագիրը, որպեսզի քաղաքացիների համար անակնկալներ չլինեն։ 

«Դիդակտիկ, մատչելի ձևերով բացատրելը շատ է օգնելու մեր քաղաքացիներին, հասկանալու են, որ դա իրենց կյանքում տարեկան մի կես ժամվա փոփոխություն կբերի, արագ մի քանի սեղմումով ավարտելու են այդ գործընթացը, եթե, իհարկե, ոչ մի թաքցնելու բան չունեն մեր պետությունից»,-ասաց Թորոսյանը։ 

Արսեն Թորոսյանի խոսքով՝ առաջնորդվելով անմեղության կանխավարկածով պետք է մտածել, որ քաղաքացիները ամեն դեպքում չեն ցանկանա որևէ բան թաքցնել, իսկ չարամտորեն թաքցնողների դեմ կկիրառվի համապատասխան իրավական նորմեր։

Մանրամասները՝ տեսանյութում։