Բելառուսն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը սահմանի ողջ երկայնքով

Բելառուսն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը սահմանի ողջ երկայնքով

Բելառուսն ուժեղացրել է երկրի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Անատոլի Բուլավկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, մեր երկրի նախագահի հանձնարարականների համաձայն՝ մենք ուժեղացրել ենք ՀՕՊ-ի հերթապահ ուժերի կազմը, ինչը մեզ թույլ է տվել էապես բարձրացնել ամբողջ հակաօդային պաշտպանության արդյունավետությունը»,- ասվում է  Բելառուսի պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:

Հրամանատարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այսօր «հարյուրավոր զինծառայողներ պետական ​​սահմանի ողջ երկայնքով մշտապես իրականացնում են օդային իրավիճակը վերահսկելու խնդիր»։