Դպրոցներում լաբորատորիաներ կկառուցվեն, երեխաները փորձարկումներ կանեն

ԵՄ-ից 32 մլն եվրո գումար ենք ստացել, որպեսզի Գեղարքունիքի, Արարատի ու Կոտայքի մարզերի բոլոր դպրոցները ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն ու ՏՏ առարկաների լաբորատորիաներ ունենան։ Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում էլ կրթահամալիրներ կկառուցվեն, դրանք ևս կունենան լաբորատորիաներ։

«Շուրջ 337 դպրոց կդառնա ծրագրի շահառու»,- ասաց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։