Հայաստանը մերժում է ՀԱՊԿ-ին, Միրզոյանը չի մեկնի Աստանա․ պաշտոնական

Հայաստանը մերժում է ՀԱՊԿ-ին, Միրզոյանը չի մեկնի Աստանա․ պաշտոնական

Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստը։

Հավելենք, որ քիչ առաջ Ռուսաստանի ՀԱՊԿ մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն չի առարկում, որպեսզի ծրագրված փաստաթղթերն ընդունվեն:

Նարե Գնունի