Ինչո՞ւ են աչքերի տակի այտուցներ առաջանում

Ինչո՞ւ են աչքերի տակի այտուցներ առաջանում

Աչքերի տակի այտուցվածությունը խնդիր է, որը շատերին է անհանգստացնում: Սովորաբար այն անհետանում է մինչ կեսօր, սակայն մարդիկ միշտ փորձում են ազատվել այս տհաճ խնդրից:

Հաճախ մարդիկ կարծում են, որ առավոտյան աչքերի տակ առաջացող այտուցներից ազատվելու համար կարելի է միզամուղ դեղամիջոցներ խմել, ինչը, սակայն, սխալ կարծիք է:

Իրականում աչքերի տակ առաջացող այտուցները պայմանավորված են լինում ոչ թե օրգանիզմում ջրի ավելցուկով, այլ օրգանիզմում այդ ջրի սխալ բաշխմամբ: Այս դեպքում միզամուղ դեղամիջոցները նվազեցնում են շրջանառվող արյան քանակը՝ դրանով իսկ նպաստելով մեծ քանակությամբ հակադիուրետիկ հորմոնի արտազատմանը, ինչի հետևանքով էլ ավելի շատ հեղուկ է կուտակվում և դուրս չի գալիս օրգանիզմից:

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել որ միայն ջրի գործածությունը, այլև ածխաջրերի, քանի որ օրգանիզմում դրանք բաժանվում են գազի ու ջրի: Բացի այդ, աչքերի տակի այտուցներից ազատվելու համար շատ արդյունավետ միջոց են հատուկ կոսմետոլոգիական մերսումը: