44-օրյայի մասնակիցները փակել են Հերացի-Աբովյան փողոցը

44-օրյա պատերազմին մասնակցած՝ այդ թվում վիրավորված զինծառայողները մեքենաներով և անվասայլակներով փակել են Հերացի-Աբովյան ճանապարհը։ Ըստ երևույթին, սադրանք հրահրելու նպատակով մի քանի հոգի ճանապարհը փակած տղաներին ասացին՝ գնացեք Արցախում թուրքի ճանապարհը փակեք, ինչին հետևեց վիրավորներին միացած քաղաքացիների կոշտ արձագանքը․ ամոթանք տալով այդ խոսքերի համար՝ նրանք վերջիններին խորհուրդ տվեցին հետևել 44-օրյայի մասնակիցների օրինակին։
Ոստիկանության ուժերը փորձում են վիրավոր զինծառայողներին հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչին տղաները դիմադրում են՝ պնդելով, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի իրենց ընկերների թափված արյան վրա թուրքը ոտք չդնի։