Փաշինյանի հերթական քարոզչական բլեֆը
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը կրկին կքննվի Հակակոռուպցիոն դատարանում:
Չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու համար։
Ինչպես գիտեք, Մարտի 1-ի բացահայտումը եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումներից մեկը՝ դեռ 2018-ից սկսած:
Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո:
Իր կողմից «բարեփոխված» ՍԴ-ի կողմից արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին՝ թաղելով «Մարտի 1»-ի բացահայտման հնարավորությունը:
Դա տեղի ունեցավ 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը, մի կողմից, «խլացվեց» այդ օրերի աղմուկի տակ, մյուս կողմից՝ նպաստեց Ռոբերտ Քոչարյանի հավակնությանը՝ որպես ընդդիմության առաջնորդի:
Դարձյալ մոտենում են ընտրությունները, և Փաշինյանին նոր շոու է պետք:
«Մարտի 1»-ի լիարժեք բացահայտման մասին խոսք լինել չի կարող:
Ինչ հոդված էլ Քոչարյանին առաջադրվի, վաղեմության ժամկետի հիմքով նա չի ազատազրկվելու:
Շոուի իմաստը պարզ է՝ վարկանիշի մեծ անկում ունեցող Փաշինյանը փորձում է քաղաքական վերակենդանացում ապահովել:
Վահրամ Բագրատյան