Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպ

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է հանդիպման մասին․

«Երբ հանդիպումը սկսում ես այդպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, մի շարք դրվագներում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է»,- ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։