3 տուն, 5 հողամաս, 2 մլն դրամով հանգիստ, 42 մլն դրամ՝ կանխիկ․ Քյարամյանի ունեցվածքը

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը 2023 թվականի մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր եկամուտների և գույքի տարեկան հայտարարագիրը:
Mediahub.am-ը ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրը։
Այսպիսով, ըստ հայտարարագրի՝ Քյարամյանն ապրում է իր կնոջ և անչափահաս երեխաների հետ։
Նա հայտարարագրել է 5 հողամաս։ Հողամասերից երեքը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում է, մեկը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, մյուսը՝ Ծաղկաձորում։
Երեք տուն է հայտարարագրել, երկուսը անհատական բնակելի են և միանձնյա սեփականություն, դրանցից մեկը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է գտնվում, մյուսը՝ Գեղարքունիքի Երանոս համայնքում։ Երրորդը՝ Քանաքեռ-Զեյթունում է, բազմաբնակարան շենքում։
Քյարամյանը հայտարարագրել է նաև մեկ ավոտնակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց է նշված 2017 թվականին ձեռքբերված MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, որը առկա է եղել նաև տարվա ավարտին։
Բանկային ավանդները տարեսկզբին կազմել 954,27 դոլար, որը տարվա ավարտին ավելացել է՝ դառնալով 1494 դոլար։ Վերջինս հայտարարագրել է նաև 10 հազար դոլար։
Բանկային հաշիվներին եղել է 17 հազար դրամ, որը տարվա ավարտին դարձել է 23 հազար դրամ։ Վերջինս բանկային հաշիվներում հայտարարագրել է նաև 73 ռուբլի, որը տարվա ավարտին զրոյացվել է։
Որպես կանխիկ գումար տարվա սկզբին հայտարարագրել է 50 հազար դոլար, որը նույնչափ պահպանվել է նաև տարվա ավարտին։ Հայտարարագրել է նաև 38 մլն դրամ, որը ավելացել է՝ դառնալով 42 մլն դրամ։
Իսկ ՀՀ Քննչական կոմիտեից վերջինս ստացել է 18 մլն 647 հազար դրամ աշխատավարձ։
Հանգստի համար ծախսել է 2 մլն 300 հազար դրամ։