Աստղեր, որոնք մեծ հոնորարներ են ստանում՝ գրեթե ոչինչ չանելով

Style.news.am-ը գրում է․
Շոու բիզնեսում թեեւ կայանալը բարդ է, բայց հաստատ արժե փորձել՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչ աստղաբաշխական հոնորարներ են ստանում արեւմտյան աստղերը՝ գրեթե ոչինչ չանելով:
Որոշ աստղեր անգամ հետմահու են գումար աշխատում..
Եվ այսպես, եթե դու Ջասթին Թիմքերլեյքն ես, ապա McDonald's-ը քեզ 6 միլիոն դոլար կվճարի՝ ընդամնեը մի կարճ ջինգլ արտասանելու դիմաց:
«Իրական սեր» ֆիլմում Մըրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը հնչեցնելը պրոդյուսերներին 60 միլիոն դոլար է արժեցել:
Հեյդի Քլումը ամերիկյան երկու հեռուստաշոուներում ժյուրիի կազմում ընդգրկվելու դիմաց 21 միլիոն դոլար է ստացել, իսկ Քեթի Փերին, որը հանդես է եկել American Idol նախագծի ժյուրիի կազմում, ստացել է 25 միլիոն դոլար:
2014 թվականին Apple ընկերությունը U2-ին 100 միլիոն դոլար է վճարել՝ խմբի երգերն իր արտադրած սարքերում ներբեռնելու համար:
Մարզիկ Օ՛ Ջեյ Սիմփսոնը, որը բանտարկված էր զինված հարձակման մեղադրանքով, բանտում գտնվելու տարիներին իր ինքնագրերը վաճառելով՝ 3 մլն դոլար է վաստակել:
Դեւիդ Բոուին, որը մահացել է 2016 թվականին, 2017-ին 9,5 մլն դոլար է վաստակել, իսկ Մայքլ Ջեքսոնը՝ 75 մլն դոլար: