ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում». «Փաստ»

ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին, իսկ Փարաքարի ու Գյումրու ավագանու ընտրությունների ֆիասկոյից հետո՝ առավել ևս, մի շարք «բարձրաստիճան» քպականներ, իրար հերթ չտալով, խոսում են ՔՊ «բարձր վարկանիշի», հաջորդ ընտրություններում «անվերապահ հաղթելու», «ժողովրդի վստահությունը վայելելու» մասին: Զուգահեռ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքում պարտությունը նորմալ է՝ դա փորձելով «փաթեթավորել» ժողովրդավարության անվան տակ:

Մեր տեղեկություններով, այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին: Բանն այն է, որ ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում», քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ իրենց վարկանիշի միակ աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբեևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար: Այսինքն, ակնհայտ է, որ ՔՊ-ն ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրությունների պարագայում: Ավելին, ՔՊ շարքերում ակտիվացել են խոսակցությունները, որ իրենց գուցե չփրկեն նաև վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումը, իրավապահ համակարգի ներգրավումը և այլն: Հավանականությունը, որ ժողովուրդն այլևս չի տրվի այդ մանիպուլ յացիաներին ու կքշի գործող իշխանություններին, չափազանց մեծ է: Դրա համար պարզապես հարկ կլինի, որ հակաիշխանական տրամադրվածություն ունեցողները, իսկ նրանք գերակշիռ մեծամասնություն են կազմում, ակտիվ մասնակցեն ընտրություններին, որպեսզի իշխանությունները չկարողանան մոբիլիզացնել նշյալ ռեսուրսները: Իսկ դրան կարող է նպաստել իրապես ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, քանզի ակնհայտ է, որ, մի քանի սատելիտ ուժերից բացի, մնացյալը հաստատաբար հանդես են գալու «հականիկոլական» դիրքերից:

Մյուս կողմից՝ ՔՊ-ում հասկանում են, որ արտաքին աջակցություն էլ չկա. Արևմուտքն արդեն նախկին ոգևորվածությունը չունի իրենց հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ մաքսիմալ փչացրել են հարաբերությունները:

Ըստ այդմ, շատ քպականներ մտորումների մեջ են՝ 2026 թվականին ընտրությունների գնա՞լ ՔՊ-ի հետ, թե՞ «ճիշտ ժամանակին» հեռու մնալ «շառ ու փորձանքից»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

պահպանական» ՀԿ-ները, որոնք բոլորն էլ այդ երկրի իշխանությունների «տակ» են և վերջիններիս հրահանգով են աշխատում, շարունակում են հետևողականորեն թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերությունը: Օրինակ՝ ասում են, թե, մասնավորաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աղտոտում է Արաքս գետը:

Ադրբեջանական շինծու ՀԿ-ները կոչ արել Հայաստանին՝ մոնիթորինգ իրականացնել, իսկ վերջերս էլ Կանադայում բնակվող իրանցի «իրավապաշտպանը» հոդված է գրել Արաքս գետի աղտոտման մասին՝ այդ հարցում մեղադրելով մեր երկրի հանքարդյունաբերական ընկերություններին և Մեծամորի ԱԷԿ-ին։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Հայաստանի Հանրապետությանը և, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտին ուղղված այս մեղադրանքներին, ասում է՝ ակնհայտ է, թե ինչու է մեր հարևան թշնամի երկիրն այդ հարցն անընդհատ բարձրաձայնում: «2022 թվականին բնապահպանական թեման առաջ քաշելով՝ կապված Արցախում գործող հանքարդյունաբերական ձեռնարկության հետ, փակեցին Լաչինի միջանցքը, սկսվեց Արցախի շրջափակումը: Իմ համոզմամբ, այս թեման օգտագործում են Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար, որովհետև ունեն իր չափերով ոչ պակաս նավթագազային արդյունաբերություն, որի ազդեցությունը շատ ավելի մեծ է շրջակա միջավայրի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Իրենց գործունեությունը Կասպից ծովում՝ կապված նավթային արդյունաբերության հետ, ազդեցություն է թողնում մեր ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա, այն լոկալ բնույթ չի կրում: Մշտապես նշել եմ, որ ադրբեջանցիները, իրենց երկրի շահերից ելնելով, կարող են նման բաներ խոսել, բայց միշտ զարմացել եմ մեր ՀԿ-ների գործունեության մասով: Հայկական բնապահպանական ՀԿ-ները չեն բարձրաձայնում այն խնդիրները, որոնք Հայաստանում առաջանում են Ադրբեջանի արդյունաբերական գործունեության հետևանքով, խոսքը մասնավորաբար նավթագազային գործունեության ու, ըստ այդմ, ջրային ռեսուրսների օգտագործման մասին է:

Մեր ՀԿ-ներն ավելի շատ խոսում են մեր ներքին խնդիրների մասին: Դա ընդունելի է և հասկանալի, պետք է խոսեն, ոչ ոք չի ասում լռեն, բայց թող Ադրբեջանի պես խոսեն նաև այն խնդիրների մասին, որոնց ազդեցությունը մենք ենք զգում:

Պետք է հավասարակշռված լինենք այս առումով և փորձենք մշտապես ցույց տալ, որ Ադրբեջանի ազդեցությունն ու վնասը շատ ավելի մեծ է, քան մեր ազդեցությունը: Կան միջազգային հետազոտություններ, որտեղ նշվում է երկրի դիրքը բնապահպանական ցուցանիշներով: Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը և Վրաստանը: Կա օբյեկտիվ գնահատական, որով տեսնում ենք՝ շատ ավելի բարենպաստ վիճակում է մեր ազդեցությունը բնության վրա, քան իրենց մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ջհանյանը:

Հավելում է՝ ադրբեջանական կողմը գիտի, որ իր թեզերը հիմնազուրկ են: «Բայց շատ հետևողական են և ճիշտ են գործում իրենց երկրի տնտեսական շահերը պաշտպանելու և մեզ տնտեսական վնաս հասցնելու հարցում: Պետք է օբյեկտիվ լինենք այս հարցում և անընդհատ ցույց տանք, թե որտեղ են իրենք սխալ, որտեղ են իրենց խնդիրները: Չմտնենք սուբյեկտիվ դաշտ, օբյեկտիվ դաշտում մնալով՝ ցույց տանք, որ Հայաստանն ավելի լավ վիճակում է այս հարցում, քան Ադրբեջանը»,-եզրափակում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում