Ատամնաբույժը նշել է ատամների դեղնության պատճառները

Ատամնաբույժը նշել է ատամների դեղնության պատճառները

Դեղին ատամները կարող են առաջանալ վատ սովորությունների և բերանի խոռոչի անբավարար հիգիենայի պատճառով: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ատամնաբույժ, Smilestudio կլինիկայի հիմնադիր Լուիզա Ավթանդիլյանը։ «Ատամների դեղնության ամենատարածված պատճառը, բացի բնական գործոններից, ծխելն է։ Ծխախոտի խեժը,  նիկոտինը նստում են ատամի էմալի մակերեսին՝ թափանցելով ծակոտիների խորքը և առաջացնելով դրա մգացում։ Բացի այդ, ծխախոտի տաք ծուխը վնասում է էմալը՝ թողնելով դրա վրա միկրոճաքեր»,- ասել է նա։

Բացի ծխախոտից, ատամների գույնի վրա ազդում են գունավորված մթերքներն ու խմիչքները։ «Թեյ և սուրճ խմողները, գազավորված ըմպելիքներ և գինի խմողները, կարմիր հատապտուղներ և բանջարեղեն օգտագործողները նույնպես կարող են նկատել, որ իրենց ատամները մգացել են և կորցրել իրենց փայլը: Խոսքը մթերքներում մեծ քանակությամբ «գունավորող» նյութերի մասին է։ Քիմիական միացությունների ակտիվ մոլեկուլները բառացիորեն ուտում են ատամի էմալը՝ առաջացնելով դրա պիգմենտացիա։ Ուտելուց հետո բերանը ողողեք ջրով կամ օգտագործեք առանց շաքարի մաստակ»,- հավելել է Ավթանդիլյանը։

Մեկ այլ պատճառ էլ էմալի բարակումն է։

Ատամների դեղնության այլ պատճառների թվում ատամնաբույժը անվանել է բերանի խոռոչի վատ հիգիենան՝ կապված չափազանց փափուկ մազերով խոզանակի կամ ոչ պատշաճ ատամի մածուկի օգտագործման, ինչպես նաև տարիքի հետ: «Ժամանակի ընթացքում ատամի էմալը մաշվում և բարակվում է, ինչը հանգեցնում է գունաթափման: Այս բնական պրոցեսն անխուսափելի է, եթե անգամ վատ սովորություններ չունես և հավատարիմ մնաս «սպիտակ» սննդակարգին»,- ընդգծել է նա։