Վկայական չունենած 21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշին ու կողաշրջվել․ Shamshyan

Երեկ՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ժորա Ներսեսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Փրկարարները նախ հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը, ապա պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան ու տեղափոխել երթևեկելի գոտի։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ժ․ Ներսեսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։