Բժիշկը հորդորել է մոռանալ կալորիաների մասին

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ պատշաճ սնվելու համար գովազդվող որոշ ապրանքներ կարող են վնասակար լինել առողջության համար։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
«Ես գիտեմ շատ անորեքսիկ մարդկանց, ովքեր տարված են ֆիթնեսով և «ճիշտ» սնվելով: (...) Մարդիկ մոռանում են կամ չեն հասկանում, որ գլխավորը այն չէ, ինչ ես կուլ տալիս։ Գլխավորն այն է, թե ինչ է ներծծվում եւ ինչպես»,- ասել է բժիշկը։
Մյասնիկովն ընդգծել է, որ սպիտակուցային բատոնչիկները, կայուն յոգուրտները և այլ մթերքները, որոնք համարվում են առողջարար, չունեն կառուցվածք, որի միջոցով սնուցիչները կլանվեն օրգանիզմի կողմից։ Բացի այդ, ըստ նրա, որ դրանք մանրաթելեր չեն պարունակում:
Մասնագետը նաև հորդորել է դադարեցնել ուշադրություն դարձնել մթերքներում կալորիաների քանակին, ինչպես նաև մոռանալ դրանք հաշվելու անհրաժեշտության մասին։
Մյասնիկովն ասել է, որ ճիշտ սնունդը ներառում է մրգեր, բանջարեղեն, բնական կաթնամթերք, ձուկ, հավի միս, լոբազգիներ և ամբողջական ձավարեղեն։
Նա նշել է, որ կարելի է օրական մեկ բաժակ կարմիր գինի խմել, և որ նման դիետան օրական կպարունակի ոչ ավելի, քան 1800 կալորիա։
«Կերեք այն նվազագույն վերամշակված վիճակում, շատ մի կերեք ու շատ շարժվեք: Եվ հետո և՛ արտաքին տեսքը, և՛ առողջությունը, ամեն ինչ կլինի պատշաճ մակարդակի վրա»։ - եզրափակել է մասնագետը։