Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ․ ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր կվերսկսվեն

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում է։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը Թուրքիայում է անցկացվելու։ ТАСС-ի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակությունն արդեն բանակցությունների անցկացման վայրում ՝ Դոլմաբախչե պալատում է և սպասում է ուկրաինական պատվիրակությանը։