Հայկ Կոնջորյանի «քաղաքական ամնեզիան». ՔՊ-ն է բաժանել ազգը «սևերի» ու «սպիտակների»

Հայկ Կոնջորյանի «քաղաքական ամնեզիան». ՔՊ-ն է բաժանել ազգը «սևերի» ու «սպիտակների»

«Մենք կողմ ենք միասնականությանը, բայց թույլ չենք տա փորձել գողանալ ժողովրդի իշխանությունը՝ հայրենիքը փրկելու անվան տակ»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հայ ազգին «սևերի» ու «սպիտակների» բաժանող, «նախկինների» բնակության վայրեր ծաղկեպսակներ ուղարկող և նրանցից «թշնամու» կերպար կերտող ՔՊ-ականները խոսում են միասնականության մասին: ՔՊ-ն 2018թ.-ից ի վեր զբաղվել է ազգը պառակտելով, մեկը մյուսի դեմ հանելով, «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական բաժանումը խորացնելով:

Հայրենիքն իրոք պետք է փրկել ՔՊ-ականներից և զրո քաղաքական, պետական կառավարման փորձ ունեցող գործիչներից, այդ թվում մի քանի քաղաքական թիմեր փոխած, տարբեր կայքերում աշխատած Հայկ Կոնջորյանից:

Ժողովրդի իրական վերաբերմունքը ՔՊ-ի հանդեպ երևաց Եռաբլուրում, երբ զոհվածների ծնողները ցանկանում էին «հոշոտել» ՔՊ-ականներին, սակայն միայն կարմիր բերետավորների բիրտ գործողությունների արդյունքում Փաշինյանն ու թիմը կարողացան մուտք գործել Եռաբլուր, որի տարածքը նրանք իրենց քայլերով միայն եռապատկել են:

Վահրամ Բագրատյան