Նիկոլ Փաշինյանը կգնա՞ վաղը Եռաբլուր

Նիկոլ Փաշինյանը կգնա՞ վաղը Եռաբլուր

Վաղը նոյեմբերի 9-ն է, օր, որը երկու տարի է՝ հայոց օրացույցում սևով է նշված․ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրման օրն է, համաձայն որի՝ Արցախի 75%-ը մնաց թշնամու վերահսկողության տակ։

Ի՞նչ օրակարգ ունի Նիկոլ Փաշինյանը, այդ հայտարարությունը ստորագրած ղեկավարը, գնալո՞ւ է Եռաբլուր։ Դեռևս հստակ որոշում չկա։

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվում՝ գնա՞լ, թե՝ ոչ։ Սակայն ենթադրելի է, որ եթե գնա, ապա դա տեղի կունենա առավոտ կանուխ:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին ևս նա չգնաց զինվորական պանթեոն՝ և՛ երկրում չէր, բայց երեկոյան արդեն վերադարձել էր, և՛ հաշվի առնելով սեպտեմբերի 21-ի միջադեպը, երբ զոհվածների հարազատները բոյկոտեցին Փաշինյանի այցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի, նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ, Փաշինյանը լուսաբացին էր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նարե Գնունի