Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել հաճախ հորանջելը

Մարդը կարող է օրվա ընթացքում մինչև տասն անգամ հորանջել, և դա չի համարվի որևէ ախտաբանական խանգարում, մինչդեռ անդադար անհանգստացնող հորանջոցի դեպքում հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ այն կարող է հուշել մի շարք լուրջ հիվանդությունների մասին։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է նյարդաբան Ալեքսեյ Բորիսովը։
Հորանջելը բնական ռեֆլեքս է, որն ընդունված է համարել թթվածնի պակասի կամ գերտաքացման մասին հուշող պաշտպանական մեխանիզմ։ Սակայն եթե այն անհանգստացնում է հաճախ և առանց պատճառի, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել։«Անդադար հորանջելու հաճախակի պատճառներից մեկը կարող են լինել տագնապային ու դեպրեսիվ խանգարումները։ Հաճախակի հորանջելու պատճառ կարող են դառնալ էպիլեպսիան, որոշակի նյութերով ինտոքսիկացիան, գլխուղեղի ուռուցքը, սրտային քրոնիկ անբավարարությունը», – նշել է մասնագետը՝ միաժամանակ բացատրելով, թե ինչու է հորանջոցը համարվում «վարակիչ»։
Նրա խոսքով՝ սա պայմանավորված է գլխուղեղում ուրիշների արարքների ու իմիտացիոն ռեակցիաների համար պատասխանատու նեյրոնների ակտիվացմամբ, ինչն էլ ստիպում է հորանջել մեկ այլ մարդու հորանջելու դեպքում։