Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, Մովսես Հակոբյանը չեն կարա չգան քննիչ հանձնաժողով․ Քոչարյան
Շատ քիչ մարդիկ կան, որոնք չգիտես ինչու մերժել են, բայց ես համոզված եմ, որ գալու են։ Դա լինի Վարդան Օսկանյանը, թե Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը՝ չեն կարա չգան։ Եթե չգան, դա նշանակում է իրենք խուսափում են մի բանից, և չօգտվել այս հնարավորությունից պարզապես անհնար է պատկերացնել։
Այս մասին այսօր «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» հարցի քննարկման ժամանակ հայտարարեց այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով բոլոր այն նախկին պաշտոնյաներին, ովքեր մերժել են քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերը։
Քոչարյանի խոսքով՝ նախորդ քառօրյայում ում հրավիրել են, եկել են, որովհետև բարոյական ճնշումը շատ մեծ էր բոլորի վրա։ Քոչարյանի պնդմամբ՝ տարբերակված խնդիր պետք է չլինի։
«Բոլոր նախագահները, ում կանչել ենք, եկել են, վարչապետները, բոլորը։ Միայն Յուրի Խաչատուրովը չի եկել, անձամբ ես ըմբռնումով եմ մոտեցել, որովհետեւ անթույլատրելի էր մեր առաջին պատերազմի բովով անցած զինվորականն ինչ-ինչ պատճառներով խուսափի գալ քննիչ հանձնաժողով ու պարզ ճակատով պատասխանի այն հարցերին, որոնց պատերի տակ չպետք է պատասխանի։ Օրինակ՝ Օնիկ Գասպարյանի գալը շատ շրջադարձային էր, դրանից հետո որևէ զինվորականի մերժումն ընդունելի չէ»,- ընդգծեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում