Շոտլանդացուն գտել են հերպեսով վարակված 65 կատուների հետ․ ի՞նչ է հայտնի

Շոտլանդիայի բնակչի տանը հայտնաբերվել է վիրուսային հիվանդությամբ տառապող 65 կատու։ Գրել է The Daily Record-ը։
68-ամյա Յան Սամուել Մակքորդը, ով Արևմտյան Լոթիան նահանգի Վեսթ Կալդեր գյուղից է, մի քանի տարի տանը պահել է տասնյակ կատուներ և չի հետևել նրանց անվերահսկելի բազմացմանը:
Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման շոտլանդական միությունը առաջին անգամ տեղեկացավ թափառող կենդանիների մասին 2020 թվականին, երբ տեղական բարեգործական կազմակերպությունն առաջարկել է Մակքորդին ստերիլիզացնել, պատվաստել և հետազոտել կենդանիներին: Տարեց տղամարդը տվել է իր համաձայնությունը, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է հետագա օգնությունից։
Մեկ տարի անց հասարակության աշխատակիցները սկսել են լրջորեն անհանգստանալ տնային կատուների առողջության համար, սակայն Մակքորդը հրաժարվեց նրանց տուն մտնել: «Եթե տան պատուհաններին նայեք բակից, կարող եք տեսնել մոտ 20 կատու։ Նրանցից շատերը աչքի ինֆեկցիա ունեին կամ ընդհանրապես աչքեր չունեին: Լսում էիր, թե ինչպես են նրանք փռշտում, և նրանց քթից առատ արտահոսք կար»,- ասել է հասարակության աշխատակիցը։
Որոշ ժամանակ անց մասնագետներին հաջողվել է տուն այցելելու թույլտվություն ստանալ։ Հյուրասենյակում հայտնաբերվել է կատվային հերպեսի վիրուսով հիվանդ 65 կատու։ Բացի այդ, նրանցից շատերը վարակվել են այլ վարակներով և տառապել տարբեր հիվանդություններով։ Մասնագետները բոլոր կենդանիներին տարել են անասնաբուժական կլինիկաներ։
Լիվինգսթոնի դատարանը տղանարդուն դատապարտել է 12 ամսվա համայնքային հսկողության և 10 տարով արգելել ընտանի կենդանիներ ունենալ: Դատարանում տղամարդը խոստովանել է, որ չի կարողացել համապատասխան պայմաններ ապահովել իր կատուների համար։