Եթե Սարգսյանի ժամանակ զենք չկար, ի՞նչ խոցում է եղել, ի՞նչ 5 մլրդ ավար է Բաքվի պուրակում․ Աբրահամյան 

Եթե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ զենք-զինամթերք չկար, ապա Բաքվի ավարների պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք ու տեխնիկա է ցուցադրվում։ Այս մասին այսօր խրհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե իշխանական պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե իր ծառայության ընթացքում զենք չի եղել։ 

«Այս ընթացքում ոչ միայն այդ զենքերը ներկայացված են եղել Բաքվի ավարների պուրակում, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ թվով զինտեխնիկայի, ավտոմոբիլային տեխնիկայի և այլնի խոցում է եղել:  Այսինքն, եթե տեխնիկա չի եղել, բա էդ ի՞նչ խոցում է եղել, էդ ի՞նչ 5 մլրդ զենքի մասին են խոսում ադրբեջանցիները և էդ ի՞նչ մի քանի հարյուր միավոր հրետանային և զրահատեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը»,-ասաց նա։ 

Աբրահամյանի խոսքով՝ եթե մենք այսօր ունենաինք այն սպառազինությունը և այն տեխնիկան, որը ներկայացվում է որպես 80-ականների- 70-ականների, նույնիսկ 60-ականների զենք, այսօր հնարավոր կլիներ ապահովել ՀՀ պաշտպանությունն ու անվտանգությունը։ Մանրամասները՝ տեսանյութում