Ռուսաֆոբիա
Մեզանում հասարակական գիտակցությունն այնքան է դեգրադացվել, որ շատ հաճախ տարրական ճշմարտություններն ընդունում ենք սվիններով, եթե մանավանդ, այդ ճշմարտությունը հնչում է Ռուսաստանից:
Այս պարագայում, իհարկե, գործ ունենք նաև ռուսաֆոբիայի հետ, որը ոչ միայն օբյեկտիվ պատճառների, այլ նաև իշխանամերձ շրջանակների նախաձեռնած նպատակային մեդիագրոհի հետևանք է:
«ՀՀ-ն ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին այլընտրանք չունի անվտանգային ոլորտում, սա պատմական ճշմարտություն է»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային:
Նույնիսկ որևէ բովանդակային բանավեճ չի ծավալվում կամ դիսկուրս, պարզապես Զախարովան թիրախավորվում է, որովհետև նրան կամ Ռուսաստանին չենք սիրում:
Սակայն արդյո՞ք այս պարագայում Զախարովան որևէ սխալ բան է ասել:
Անվտանգության երաշխիքը նշանակում է ռազմական միջամտության ֆորմալ պարտավորության ստանձնում որևէ երկրի հանդեպ, եթե այդ երկիրը ենթարկվի ագրեսիայի։
Բացի Ռուսաստանից՝ կա՞ որևէ այլ երկիր, որը պատրաստ է Հայաստանի առջև նման ֆորմալ պատասխանատվություն ստանձնել:
Գոնե ես այդպիսի երկրի անուն չգիտեմ:
Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե մենք գոհ ենք Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման մակարդակից, սակայն սա արդեն միանգամայն այլ զրույցի թեմա է:
Վահրամ Բագրատյան