Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը

Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը

Էքսեթերի համալսարանի մասնագետնը կոչ են անում  բժիշկներին պարտադիր կերպով կատարել զարկերակային ճնշման չափում 2  ձեռքերում: Եթե նկատվում են զգալի տատանումներ, ապա հիվանդը գտնվում է խմբում՝ որտեղ առկա է սրտի հետ կապված խնդիրների առաջացման  բարձր ռիսկ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը 5 միավորի տարբերությունը 2 անգամ բարձրացնում է  սրտի հիվանդությունից մահանալու հավանականությունը  հետագա 8  տարիների ընթացքում:

2 ձեռքերում ճնշման չափումը թույլ է տալիս հայտնաբերել մարմնի մի կողմում առկա զարկերակի խցանումը: Մասնագետները նշում են, որ այդ մեթոդն աշխատում է անգամ այն դեպքում, երբ առկա չեն սրտի հիվանդությունների ակնհայտ ախտանշաններ:Շատ կարևոր է նաև այդ դեպքում հետևել ճմշման ճիշտ չափման կանոներին:

Ճնշումը հարկավոր է չափել 5 րոպե հանգստանալուց հետո, կես ժամ առաջ անհրաժեշտ է բացառել սննդի ընդունումը, սուրճի  օգտագործումն ու ծխախոտը:

Ակտիվ ֆիզիկական  կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածությունից հետո զարկերակային  ճնշումը հարկավոր է  չափել  կես ժամից ոչ շուտ: Պրոցեդուրան հարկավոր է կատարել նստած  վիճակում՝ հարմար դիրքով: Ձեռքը անհրաժեշտ է հանգիստ դնել սեղանի վրա, որպես  մեջքի հենարան օգտագործել աթոռը, ոտքերը պետք է հանգիստ  լինեն և ոչ մի դեպքում՝ խաչաձևվված:

Զարկերակային ճնշման չափման ժամանակ  չի կարելի խոսել: 2 ձեռքերում անհամաչափության  բացակայության դեպքում չափումը  հարկավոր է կատարել  «չաշխատող» ձեռքի վրա: Օդի մղումը թևքածալի(մանժետ) մեջ  պետք է արագ լինի, իսկ օդի բաց թողումը ՝ դանդաղ( 2 մմ վայրկյանում):Հարկավոր է կատարել 2 չափում ՝ 1-ից 2 րոպե ընդմիջումով  և գնահատել չափումների միջին արժեքը:

Հարկավոր է օգտագործել ստանդարտ մանժետ, ընդ որում  մանժետը  պետք է  ընդգրկի ուսիային շրջանի առնվազն 80%-ը: Մանժետի   մեջտեղի մասը պետք է լինի  սրտի մակարդակին համապատասխան դիրքում(մոտավորապես 4-րդ միջկողային մակարդակի): Խորհուրդ չի տրվուն մանժետը դնել  հագուստի վրայից:Մանժետի ու ուսի մակերեսի միջև  պետք է մնա մեկ մատի չափով տարածություն, իսկ նրա ներքևի հատվածը պետք է 2 սմ-ով բարձ լինի  արմնկափոսից: