Այո, Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է․ Արթուր Վանեցյան

Երեկվա գործողությունները լավ եմ գնահատում, մենք ասել ենք, որ մեր ակցիաները խաղաղ բնույթ են կրելու և մենք իրականացնելու ենք այդ ակցիաներն այնքան ժամանակ, մինչև հանրության լայն շերտերը կմիանան պայքարին։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, թե պարբերաբար ասում են՝ Փաշինյանը վախեցած է՝ Վանեցյանը պատասխանեց․

«Այո, Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է։ Մեր գործողությունները չենք դադարեցնելու, ավելի հուժկու, ինտենսիվ ենք գործելու»,- ասաց Վանեցյանն ու ցույց տվեց քաղաքացիների հոսքն ու շեշտեց՝ տեսեք, արդյունավետ է, թե ոչ։