Ինչու՞ են աչքերը փակվում, երբ փռշտում ենք։ ․ 5 ինչու-ի պատասխան

Ինչու՞ են աչքերը փակվում, երբ փռշտում ենք։ ․ 5 ինչու-ի պատասխան

1.    Ինչու են ժամացույցի սլաքները շրջանաձև շարժվում։ Հնում մարդիկ ժամն իմանում էին արևի շրջապտույտին հետևելով։ Այս նմանությամբ էլ հետագայում ստեղծվեցին առաջին սլաքով ժամացույցները։ Ուրիշ ոչ մի գաղտնիք չկա։ Ժամացույցը՝ որպես սարք, կարող էր նաև քանոնի կամ ջերմաչափի նման լինել՝ ունենալով մեկ սլաք, որը կա՛մ վարից վեր, կա՛մ ձախից աջ շաժվեր։

2.    Ինչու են աչքերը փակվում, երբ փռշտում ենք։ Ըստ ամենահավանական վարկածի՝ դա կատարվում է պայմանական ռեֆլեքսով․ աչքերը փակվում են, որպեսզի պաշտպանվեն փռշտալիս բերանից և քթից դուրս թռած բակտերիաներից։ Մյուս կողմից՝ փռշտալու պահին մեր բոլոր մկանները լարվում են, ուստիև աչքերն ակամա փակվում են։

3.    Ինչու ենք փշաքաղվում։ Փշաքաղվելն օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից է։ Կենդանիների դա օգնում է ավելի արագ տաքանալու, երբ մաշկի յուրաքանչյուր մազ առանձնանում է մյուսից։ Վտանգի դեպքում փշաքաղվելով՝ բրդոտ կենդանիներն ավելի մեծ են թվում՝ այս կերպ փորձելով վախ ներշնչել թշնամուն։
Մարդու պարագայում էլ, երբ նա հուզվում է, վախենում կամ պարզապես մրսում, օրգանիզմը բնազդաբար փշաքաղվում է և ջերմություն ապահովում։

4.    Ինչու էին ծովահենները ծածկում մեկ աչքը։ Ո՛չ, նրանք բոլորը չէին կորցրել իրենց մի աչքը մարտի ժամանակ։ Մեկ աչքը միշտ ծածկած պահելով՝ ծովահենները ապահովում էին մթության մեջ իրենց համար վտանգավոր շարժումը վայրկենապես նկատելու հնարավորությունը։Մենք գիտենք, որ մարդու աչքին որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի լուսավորությունից մթությանը հարմարվի, և ահա երբ ծովահենը մեկ աչքը միշտ փակ էր պահում, մթության մեջ անհրաժեշտության դեպքում անմիջապես բարձրացնում էր փոքրիկ ծածկոցը և միանգամից տեսնում հեռուն։


5.    Ինչու աչքերը չեն մրսում։ Աչքերը չունեն ջերմաստիճանի ընկալիչներ, բացի այդ՝ ակնագնդի հիմնական մասը տեղակայված է գանգի ներսում, որտեղ արյան շրջանառությունը նպաստում է ցրտից պաշտպանությանը։