Վիտալի Բալասանյանի փաստաբանի բողոքը մերժվել է

Երեկ երեկոյան ձերբակալված Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեղեկացնում եմ, որ ներկայացված բողոքը դատարանը մերժել է։ Պատրաստվում եմ ուղիղ եթերով հարցազրույցի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացրել դատարան։