Երգիչ Ավրաամ Ռուսոն Լարիսա Գուզեեւային 25 հազար դոլար արժեքով ժամացույց է նվիրել

Ռուս երգիչ Ավրաամ Ռուսոն պատմել է, որ թանկարժեք ժամացույց է պատվիրել «Давай поженимся!» հաղորդման վարող Լարիսա Գուզեեւայի համար։ Արտիստն այդ մասին հայտնել է «Ниче святого» փոդքասթի ընթացքում։
«Ես տեսա, որ այդ կինը երկար տարիներ եղել է այդ ծրագրում։ Այո՛, հնարավոր է՝ նա տեղ-տեղ կոպտում է, սակայն ինչ-որ մեկի համար էլ նա սիրալիր է։ Նա շատ բան է արել մարդկանց համար՝ ծանոթացրել է, ամուսնացրել»,- ասել է Ռուսոն։
Լարիսա Գուզեեւան ճանաչում է ստացել 1984թ․-ի Էլդար Ռյազանովի «Դաժան սիրավեպ» ֆիլմի շնորհիվ, որում կատարել է Լարիսա Օգուդալովայի դերը։ Նա 2008թ․-ին նա դասրձել է ռուսական «Առաջին ալիքի» «Եկեք ամուսնանանք» նախագծի հաղորդավարը, որտեղ աշխատանքը շարունակում է մինչ օրս։