ՖՈՏՈՇԱՐՔ. Հարատևության երկուհազարամյա խորհրդանիշը. Ստեփանակերտ

ՖՈՏՈՇԱՐՔ. Հարատևության երկուհազարամյա խորհրդանիշը. Ստեփանակերտ

Ստեփանակերտն աշխարհի ամենահին բնակավայրերից մեկն է, նախկինում կոչվել է Վարարակն, հիմնադրվել է 490-ական թվականներին Վաչագան Գ Բարեպաշտի կողմից:

Ստեփանակերտի քարեդարյան, բրոնզեդարյան բնակատեղիների մասին խոսվել է դեռևս 18-րդ դարի վերջին քառորդում և 19-րդ դարի 30-ական թթ.: Տարբեր ժամանակներում Ստեփանակերտից հայտնաբերվել են քարե հատիչներ, մուրճեր, բրոնզե զենքեր ու զարդեր, երկաթե դաշյուններ, մեծ քանակությամբ խեցեղեն ամաններ:

Խորհրդային Միության շրջանում, մասնավորապես 1923թ. նոյեմբերի 23-ին Ղարաբաղի նորաստեղծ կառավարությունը Շուշիից տեղափոխվեց Ստեփանակերտ:

Ստեփանակերտում են գտնվում մի շարք պետական կառավարման, կրթական, առողջապահական, մշակութային և հանրային նշանակության հաստատություններ:

Մերօրյա Ստեփանակերտն, իհարկե, 44-օրյա պատերազմի հետո պահպանել է իր դիմագծերը, սակայն դեռևս նշմարվում են այն սպիերը, որոնք պետք է ոչ միայն ամոքվեն, այլև դառնան արցախյան վերածննդի և հույսի ուղենիշ:

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը հավերժացրել է Ստեփանակերտի արցախյան կոլորիտն ու բոլորիս հոգեհարազատ միջավայրը: