Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր: 

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում Դավթյանը գրավեց 3-րդ տեղը` դառնալով բրոնզե մեդալակիր:

Դավթյանը հաղթել էր գավաթի խաղարկության նախորդ երեք փուլերից երկուսում: